1.10.2024
Հայաստանը շարունակում է պրոակտիվ դիվանագիտությունը. Էդմոն Մարուքյան
12.07.2022
Հայաստանը շարունակում է պրոակտիվ դիվանագիտությունը. Էդմոն Մարուքյան

Հայաստանը շարունակում է պրոակտիվ դիվանագիտությունը։ Այս մասին գրել է "Լուսավոր Հայաստան" կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը: "Վերջին անգամ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների միջև ուղիղ շփում տեղի է ունեցել շուրջ 10 տարի առաջ։ Եվ սա չափազանց կարևոր քայլ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։Պետք է գիտակցել, որ Թուրքիայի հետ շարունակաբար փակ սահմաններ և զրոյական դիվանագիտական հարաբերություններ ունենալը մեզ որևէ տեղ չի տանելու՝ հատկապես հաշվի առնելով նաև վերջին պատերազմի իրողությունները։ Կարևոր է, որ երկխոսությունը շարունակվի և իր հաջող հանգրվանն ունենա՝ սահմանների բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման տեսքով։ Հայաստանը շարունակում է պրոակտիվ դիվանագիտությունը"։