6.05.2026
ԵՄ անդամակցության իշխանության մեծ բլեֆը
10.07.2024
ԵՄ անդամակցության իշխանության մեծ բլեֆը

ԵՄ անդամակցության թեման քաղաքական օրակարգ իջեցնողը (ները) միանշանակ գիտեն, որ ԵՄ առաջնահերթություններում նման հարց գոյություն չունի: Այս թեման առաջին պլան բերողները 2 հիմնական խնդիր ունեն: Առաջին, փորձում են Հայաստանի եվրոպական ապագան ներկայացնել եվրոպայից միլիարդներով ներդրվող գումարների և ազատ ներսուդուրս անելու կեղծ խոստումների ներքո: Ընդ որում` դա ներկայացնելով որպես մոտ ապագայում սպասվելիք խոշոր փոփոխություն: Երկրորդ, սա իշխանության կողմից խրախուսվող հակառուսականության քաղաքականության բաղադրիչներից է, որը տարբեր չափաբաժիններով խաղարկվել ու խաղարկվելու է: Օրեր առաջ այս թեմային բավականին խորքային ձևով նաև Արմեն Աշոտյանն էր բանտից անդրադարձել, որում հստակ գնահատված էր ԵՄ քաղաքականությունը, ներկայումս ՀՀ-ԵՄ բանակցությունների իրական վիճակն ու երկուստեք ակնկալիքները ու այդ ամենը աշխարհաքաղաքական ծանր իրադարձությունների համատեքստում: Իշխանությունը ինչպես մյուս հարցերում, այստեղ էլ մեծ բլեֆի է գնում` հասարակությանը հերթական անգամ մոլորեցնելու և հիմնական խնդիրները խնամքով քողարկելու նպատակով: ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան