11.07.2025
Օսկանյանի առաջարկի ընդունումը կփլուզի Նիկոլի իշխանությունը ներսից, ուստի կմերժեն. Բաբայան
07.07.2023
Օսկանյանի առաջարկի ընդունումը կփլուզի Նիկոլի իշխանությունը ներսից, ուստի կմերժեն. Բաբայան

Օսկանյանի առաջարկի ընդունումը կփլուզի Նիկոլի իշխանությունը ներսից, դրա համար Օսկանյանին մեղմ ասած կմերժեն: Այս մասին գրում է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը:"Եթե շարժվենք Վարդան Օսկանյանի տրամաբանությամբ, երբ իշխնությունները ստիպված վստահեն նախկին ԱԳ նախարարին և նրան տան բանակցելու լիազորություն այն էլ մի խումբ դիվանգետների հետ միասին, ապա էլ ում՞ն է պետք իրենց իշխանությունը, եթե նրանք ընդունեն, որ անկարող են բանակցել:Երկրորդը ոնց՞ կարող է Փաշինյանը չխոսել, սպասել Օսկանյանի գործողություններին, դա անհնար է: Դա կբերի Փաշինյանի իշխանության փլուզմանը, իսկ իրենք ամեն գնով պետք է պահեն իրենց իշխանությունը:Հետևաբար պարոն Օսկանյանի առաջարկները ինչքան էլ լավը լինեն և հետաքրքիր, միևնույնն է կապիտուլյանտները դա չեն ընդունի որևէ ձևով և որևէ դեպքում:Եվ երրորդը նրա առաջարկները ֆունդամենտալ տարբերվում են այսօրվա ռեժիմի բանակցային տրամաբանությունից, ինչը ևս մեկ անգամ առիթ է նրան մերժելու և չլսելու համար",- գրել է Բաբայանը: