1.10.2024
Հայաստանը դառնալու է Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ներկրող ու սպառող. Դավթյան
21.06.2022
Հայաստանը դառնալու է Ադրբեջանի էլեկտրաէներգիայի ներկրող ու սպառող. Դավթյան

Ադրբեջանի էներգետիկայի փոխնախարարը խոսել է "Զանգեզուրյան միջանցքով" դեպի Եվրոպա էլեկտրաէներգիա արտահանելու հեռանկարների մասին՝ կրկին սպառնալով ուժով բացել այդ հաղորդակցությունը, եթե Հայաստանը հետ կանգնի ձեռքբերված պայմանավորվածություններից: Այս մասին գրում է էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը:"Նման սցենարի իրագործումը նշանակելու է, որ Հայաստանը հանդես է գալու ոչ միայն որպես ադրբեջանական էլեկտրաէներգիայի տարանցման երկիր, այլ ապագայում՝ նաև ներկրող ու սպառող: Դե իսկ Հայաստանի կողմից դրա համար բոլոր նախադրյալներն արդեն ստեղծվել են: Ս.թ. փետրվարից, ինչպես գիտենք, հայաստանյան էլեկտրաէներգետիկ շուկան ազատականացված է, ինչը նշանակում է, որ լիցենզավորված ընկերություններ-թրեյդերները կարող են նաև էլեկտրաէներգիա ներկրել արտաքին շուկաներից",- գրել է Դավթյանը: