1.10.2024
30.05.2022
"Խաղաղություն" գործընթացը համապատասխանում է միայն թուրք-ադրբեջանական ոհմակի շահերին

Երբ փորձում ես հասկանալ այս իշխանությունների կողմից որդեգրած այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» քաղաքականության տրամաբանությունը, հանգում ես մի շատ հստակ եզրակացության. այս մասին գրում է ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արման Աբովյանը:"Առաջինը` եկեք հասկանանք, թե ի՞նչ է իրականում իրենից ներկայացնում «խաղաղության դարաշրջան» հասկացությունը` ըստ իշխանավորների տեսլականի։ Այն է, որ իբր չլինի պատերազմ և Հայաստանը թևակոխի խաղաղ զարգացման փուլ. այսինքն Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացվեն և ի վերջո մենք բոլորս լինենք «չաղ ու բախտավոր»։Սակայն, ինչպես ես ի սկզբանե պնդել եմ , այդ գեղեցիկ բառակապակցությունը` «խաղաղության դարաշրջան», իրական խաղաղության հետ ոչ մի աղերս չունի և միանշանակ սպասարկում է միայն թուրք-ադրբեջանական ոհմակի հակահայկական նախագծերը։Ինչո՞ւ։ Շատ պարզ է. բացի իշխանության պատկերացրած «խաղաղության» հասնելու կենացային տրամաբանությունից, իրականում իբր "խաղաղությանը" տանող մեխանիզմները շատ հստակ ցույց են տալիս, որ գործընթացը, ըստ էության, համապատասխանում է միմիայն թուրք-ադրբեջանական ոհմակի շահերին։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս։Ընդամենը երկու հիմնական դրույթ և ամեն ինչ պարզ կդառնա…Նախ, պետք է նշել, որ խաղաղությունը դա նվազագույնը երկողմանի գործընթաց է։ Իսկ Ադրբեջանը և Թուրքիան դիտարկում են հարաբերությունները Հայաստանի հետ ոչ թե խաղաղության կոնտեքստում, այլ միմիայն իրենց շահերն առաջ մղելու։Օրինակ` նվազագույնը Ադրբեջանը պնդում էր, որ Արցախի հարցը պետք է միանշանակ տեղափոխվի ադրբեջանական պետության իրավական տիրույթ (Արցախի լիարժեք ոչնչացում) և Ադրբեջանը ձգտում է ստանալ Հայաստանից ստրատեգիկ տարածքներ (նվազագույնը դելիմիտացիայի և դեմարկացիայի արդյունքում Սյունիքի, Տավուշի, Արարատի և Գեղարքունիքի լոգիստիկ հանգույցների հանդեպ վերահսկողություն), Թուրքիան ձգտում է վերջնականապես փակել տալ Հայ Դատի հարցը և տեղափոխել Հայոց Ցեղասպանության հարցը զուտ պատմական տիրույթ։Երկրորդ՝ Հայաստանը և Արցախը երբեք չեն գեներացրել պատերազմ, այլ հակառակը` մշտապես դիմակայել են ոչնչացման և պատերազմի փորձերին, և հաշվի առնելով այդ հանգամանքը` պետք է հասկանալ, որ ի սկզբանե Հայաստանի կողմից հռչակված կոնցեպտը հիմնովին խեղաթյուրում է տարածաշրջանային իրողությունները և փաստացի Հայաստանի իշխանությունները ստեղծում են մի իրավիճակ, երբ տպավորություն է ստեղծվում, թե իբր մենք ենք անկայունության և վտանգների կենտրոնը։ Այսինքն թուրք-ադրբեջանական հակահայկական ահաբեկչական ոհմակը "պուպուշ" մարդասեր դեմքեր են, իսկ մենք` պատերազմ գեներացնող կողմ։Իհարկե այս իշխանության կողմից հռչակված «խաղաղության դարաշրջանը» և այսպես կոչված սահմանազատման գործընթացը, թուրք-հայկական բանակցությունները միանշանակ ներկայացնում են կենսական վտանգ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի համար։Այս պարզունակ իրողությունը հասկանալու համար պետք չէ լինել վերլուծաբան կամ քաղաքական գործիչ։ Բավական է ընդամենը մի քիչ մտածել և համադրելով թուրք-ադրբեջանական ոհմակի իրական քայլերը և ներկայիս Հայաստանի իշխանության նպատակները ,առանց ավելորդ հուզականության պարզապես անել եզրակացություններ",- գրել է նախկին պատգամավորը։