Փողոց փակելու ակցիան արդյունավետ է, եթե քաղաքական ավելի գլոբալ գործընթացի, հռչակված օրակարգի բաղադրիչ է: Այս մասին գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը: "Իհարկե, ոստիկանության ռեսուրսները «մաշեցնելը» դրական է, բայց դրա արդյունքում ո՞ր գործընթացն արագացավ, արդյո՞ք դա ճաքեր առաջացրեց իշխանության ներսում: Քաղաքացիների նոր խմբերի մոտիվացիա է պետք:Հասարակության ճնշող մեծամասնությունը մերժում է Փաշինյանին, սակայն ուզում է հասկանալ՝ ո՞ր ճանապարհով է նա հեռացվելու:Շարժման ղեկավարությունն այս հարցի պատասխանը պետք է գտնի: Քաղաքական լուծումն է հասարակական կոնսոլիդացիայի խթանը",- գրել է Սուրենյանցը: