1990-ական թթ.-ին Հայաստանի որգեգրած ռուսամետ դիրքորոշումը օգնեց փրկել երկիրը: Երևանում ՝Կովկասի ինստիտում կլոր-սեղան քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նրա խոսքով, 1992թ.-ին Հայաստանը առաջին երկրներից էր, որ որոշեց անդամակցել նորաստեղծ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, գնալով այդ ժամանակ «էքստրաօրդինար» թվացող քայլի: Ըստ նրա` հարևան Վրաստանն ու Ադրբեջանը հրաժարվում էին Ռուսաստանի հետ համագործակցությունից և ձտգում էին դեպի Արևմուտք: «Այսօր մենք բոլորս լավ տեսնում ենք, թե ինչի են հանգեցրել 1990-ականների Հայաստանի ինտեգրացիոն նախընտրությունները և ինչի են հանգեցրել՝ Վրաստանին ու Ադրբեջանին: Այո', 1992թ.-ի ՌԴ-ը թուլացած էր, նրա ամբողջ բյուջեն հավասար էր ամերիկյան կամ եվրոպական ինչ-որ քաղաքի բյուջեին: Սակայն այդ ժամանակ մենք ճիշտ որոշում ընդունեցինք, ինչը հնարավորություն տվեց մեզ պահպանել պետությունը՝ ի տարբերություն մեր հարևանների», - հավելել է Հարությունյանը: