24.11.2024
Մամուլի տեսություն. Ռուսաստանցի բանագնացները պահանջել են Ծառուկյանին վերադարձնել քաղաքականություն
prev Նախորդ նորություն

Al-Monitor. Ապրիլի 24-ին Լիբանանը ներկայցված լինի և՛ Երևանում, և՛ Անկարայում

Մերձավորարևելյան խնդիրները լուսաբանող Al-Monitor կայքում լույս է տեսել սյունակագիր Ժան Ազիզի հոդվածը՝ «Լիբանանում թուրք-հայկական հակամարտություն է գլուխ բարձրացնում» վերնագրով: Հեղինակը գրում է, որ Լիբանանի կառավարության ներսում տարամետ դիրքորոշումներ կան Անկարայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներին և Երևանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողություններին մասնակցելու հարցում: Ըստ կառավարական աղբյուրների՝ երկրի սուննի վարչապետը կմեկնի Անկարա, իսկ քրիստոնյա արտգործնախարարը՝ Երևան: Հոդվածից հատվածներ թարգմանաբար ներկայացված են ստորև:

«Բեյրութում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հիշատակելու հարցում Թուրքիայի և Հայաստանի միջև թաքնված հակամարտություն է հասունացել՝ այդ հարցում Լիբանանի իշխանությունների որդեգրած տարամետ դիրքորոշման պատճառով,- գրել է Ազիզը: – Լիբանանի կառավարական անանուն աղբյուրը Al-Monitor-ի հետ զրույցում գաղտնիության պայմանով տեղեկացրել է, որ երկրի պետական մարմիններում տարակարծություն կա. խորհրդարանի քրիստոնյաները սատարում են պատմական այդ իրադարձությունների վերաբերյալ հայերի տեսակետին, մինչդեռ մուսուլմանները, հատկապես՝ սուննիները, համերաշխ են Անկարայի հետ՝ քաղաքական և տնտեսական պատճառներով»:

Այս համատեքստում, գրում է սյունակագիրը, Լիբանանը ստացել է երկու հրավեր՝ Հայաստանից՝ մասնակցելու երևանյան միջոցառումներին, և Թուրքիայից՝ ներկա գտնվելու Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձին նվիրված տոնակատարություններին, հայտնում եմ Սիվիլնեթը:

«Ներկայում կառավարության ներսում երկու անհատներ, որոնք ստացել են հրավերներ Հայաստանից և Թուրքիայից, ունեն տարբեր տեսակետեր. մեկը սուննի վարչապետն է, մյուսը՝ քրիստոնյա արտաքին գործերի նախարարը: Ակնկալվում է, որ վերջինս բոյկոտելու է Անկարայի, առաջինն էլ՝ Երևանի միջոցառումները,- ասված է հոդվածում:- Լիբանանի կառավարական աղբյուրի համաձայն՝ այսպիսով Լիբանանը ներկայացված է լինելու երկու վայրերում էլ: Վարչապետ Թամմամ Սալամը կամ նրա ներկայացուցիչը կգնա Անկարա, արտգործնախարար Ջեբրան Բասիլը՝ Երևան»:

Հայկական և քրիստոնեական կուսակցությունների ներկայացուցիչներն Al-Monitor-ին ասել են, որ Լիբանանի հայկական քաղաքական կուսակցությունները ու քրիստոնեական այլ քաղաքական ուժեր պատրաստվում են ապրիլի 24-ից մայիսի 6-ը մի շարք միջոցառումներ անցկացնել Բեյրութում՝ հայերի դիրքորոշմանն աջակցելու և Թուրքիայի դիրքորոշումը դատապարտելու նպատակով: