Վրաստանի տարածքով ՌԴ-ից Հայաստան գազամուղի պայթեցման փորձի համար ձերբակալված անձինք մեղադրվում են ահաբեկչական կազմակերպության հետ կապերի մեջ: Այս մասին հաղորդում է «Գռուզիա-Օնլայնը»: Հիշեցնենք, ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ Վրաստանի իրավապահները ահաբեկչության փորձ են կանխել: Հանցագործները մտադիր էին պայթեցնել Սագուրամո գյուղի տարածքով անցնող գազամուղը, որը միացնում է Ռուսաստանը և Հայաստանը: Գործի շրջանակում ձերբակալվել է Վրաստանի յոթ քաղաքացի, այդ թվում նաև՝ Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լևան Մամպորիան: Վրաստանից ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ ձերբակալվածներից մեկը հաճախ Ուկրաինա է այցելել, սակայն արդյոք հանցավոր խումբը կառավարվել է այդ երկրից՝ կպարզի հետաքննությունը: