4.06.2026
«Ուժեղ Հայաստան» դաշինքը Հանրապետության հրապարակում մեծ քանակությամբ մարդկանց է հավաքել
prev Նախորդ նորություն

Կլինի դիկտատուրա, եթե Փաշինյանը վերընտրվի. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կարծում է, որ ՔՊ–ի առաջնորդի վերընտրվելը կհանգեցնի բռնությունների ավելացմանը, ազատությունների սահմանափակմանը։


«Հիբրիդային այսօրվա կիսաավտորիտար ռեժիմն այդ դեպքում դառնալու է ֆունդամենտալ ավտորիտար ռեժիմ։ Մենք արդեն տեսել ենք, թե 3–րդ ժամկետով ընտրվելն ինչերի կարող է հանգեցնել»,–կառավարության շենքի մոտ իր քարոզարշավի ժամանակ հայտարարեց Մարուքյանը։


Նրա խոսքով` Փաշինյանն է պատասխանատու այն բռնությունների և հարձակումների համար, որոնք այս օրերին իրականացվում են քաղաքական տարբեր ուժերի ակտիվիստների նկատմամբ։ Շեշտում է` երկրում իրականացվում է ընտրովի արդարադատություն. եթե իշխանության նկատմամբ ինչ-որ բան լինի, արագ արձագանք կա, մինչդեռ երբ խոսքը որևէ ընդդիմադիր ակտիվիստի մասին է, «ամիսներով քննում են, մինչև այդ գործը փակեն, ծածկադմփոց անեն»։

Լուսանկարը` parliament.am
Հաջորդ նորություն next