2.07.2025
ԼՂՀ ՊՆ. Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 25 անգամ
prev Նախորդ նորություն

ԼՂՀ ՊԲ. Հակառակորդը կրակ է բացել ՈւՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից

Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ։

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, այդ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 750 կրակոց, այդ թվում` 60 կրակոց ՈւՏՅՈՍ տիպի խոշոր տրամաչափի գնդացրից:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
ՀՔԾ. ElectricYerevan-ի ժամանակ ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքին և վնասել տեխնիկան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով