Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր քաղաքում ականապատված մեքենա է պայթեցվել: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, զոհվել է 4 ոստիկան, կա 14 վիրավոր, այդ թվում՝ քաղաքացիական անձինք: Թուրքիայի քրդաբնակ արևելքի ամենամեծ քաղաքը՝ Դիրաբեքիրը, վերջին շրջանում դարձել է երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) և կառավարական զորքերի բախումների թատերաբեմ, հայտնում է Reuters-ը: