ՀՀ ԱԳՆ իր ցավակցությունն է հայտնում Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը: «Մենք սգում ենք Անկարայի զոհերի համար: Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի հարազատներին ու մերձավորներին»,- նշել է Բալայանը: Թուրքիայի մայրաքաղաքում պայթյունը որոտացել էր նախօերին Գյուվեն այգու մոտ՝ավտոբուսի կանգառում, Թուրքիայի վարչապետի գրասենյակներից մեկի մոտ: Զոհվել է 34 մարդ, ևս 125-ը՝վիրավորվել է, նրանցից 19-ը գտնվում է ծանր վիճակում: Դա արդեն երկորդ պայթյունն է Անկարայում վերջին երկու ամսվա ընթացքում: Նախորդ պայթյունը որոտացել էր փետրվարի 17-ին: