22.11.2024
«Ծառուկյան» դաշինքում խաղաղվեցին. 3 ըմբոստ պատգամավոր ինքնաբացարկ է հայտնել
prev Նախորդ նորություն

«Անարդար և ոչ օբյեկտիվ». Բաքուն կոշտ է արձագանքել ԵԱՀԿ ՄԽ-ի հասցեական հայտարարությանը

Ադրբեջանը բավականին կոշտ է արձագանքել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ Ադրբեջանական զինուժի հրթիռակոծության մասին նախօրեին տարածած հասցեական հայտարարությունը: Բաքուն այն որակել է «անարդար և ոչ օբյեկտիվ»:


«Ադրբեջանական ԶՈւ-ն գտնվում է Ադրբեջանի ինքնիշխան տարածքում և կարող է անել այն ամենը, ինչ ցանկանա», - հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը, ընդ որում չժխտելով գնդակոծության փաստը:


Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ղեկավարվելով Մադրիդյան սկզբունքներով, առաջին հերթին պետք է պահանջեն, որպեսզի Հայաստանը դուրս բերի զորքերը «գրավյալ տարածքներից»՝ կոչ անելով շարունակել սուբստանտիվ բանակցությունները՝ արցախյան հակամարտության խաղաղ կարգավորրման համար:


Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) մայիսի 18­- ին հայտարարություն են տարածել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում իրադրության լարման վերաբերյալ: Ասված է, որ համաձայն տարբեր վստահելի աղբյուրներից ստացած տեղեկատվության՝ մայիսի 15­- ին Ադրբեջանի զինված ուժերը շփման գծում հրթիռ է արձակել՝ խոցելով ռազմական տեխնիկա:


«Մայիսի 16­ի երեկոյից մինչև մայիսի 17­ը հայկական զինված ուժերը պատասխանել են տարբեր տրամաչափի ականանետային կրակահերթերով: Երկու կողմերի այդ գործողությունները հրադադարի ռեժիմի լուրջ խախտում են և անհանգստության պատճառ», - ասված է հայտարարության մեջ: