6.06.2025
Խորհրդարանն ընտրեց նաև երեք փոխնախագահներին
prev Նախորդ նորություն

«Ծառուկյան» դաշինքում խաղաղվեցին. 3 ըմբոստ պատգամավոր ինքնաբացարկ է հայտնել

«Ծառուկյան դաշինք» խմբակցության երեք պատգամավորներ՝ Խաչիկ Մանուկյանը, Հարություն Կարագյոզյանը և Արտյոմ Ծառուկյանը ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել: Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:


Նա պարզաբանեց, որ ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝  եթե դիմումների հրապարակումից մեկ շաբաթ անց պատգամավորները գրավոր դիմումով հետ չվերցնեն իրենց դիմումը, ապա կազմվում է արձանագրություն և դրանք հայտարարվում են ընդունված:


Հիշեցնենք, Խաչիկ Մանուկյանը, Հարություն Կարագյոզյանը և Արտյոմ Ծառուկյանը այն 11 պատգամավորներից են, որոնք ԿԸՀ-ից հետ վերցրեցին ինքնաբացարկի իրենց դիմումները և վիրավորված էին Գագիկ Ծառուկյանից: Նրանք ներկայացել էին ԿԸՀ և պնդել, որ նախկինում իրենց ներկայացված դիմումը համարվի չեղյալ, քանզի իրենք չեն հրաժարվում մանդատը ստանալուց:

«Անարդար և ոչ օբյեկտիվ». Բաքուն կոշտ է արձագանքել ԵԱՀԿ ՄԽ-ի հասցեական հայտարարությանը
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին