17.07.2025
«Մենք այդպիսի պարտավորություններ չենք ստանձնել». Բաքուն ԵԱՀԿ ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման մասին
18.05.2016
«Մենք այդպիսի պարտավորություններ չենք ստանձնել». Բաքուն ԵԱՀԿ ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման մասին

Ադրեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության ղեկավար Նովրուզ Մամեդովը փաստացի հերքել է Մինսկի խմբի միջնորդների հայտարարությունը՝ Վիեննայում նախագահների հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման հետ վերաբերյալ: Մեկնաբանելով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունների ընդլայնման հարցը՝ նա նշել է, որ Անջեյ Կասպշիկի լիազրությունների զգալի ընդլայնումը չի կարող լինել: "Այդ հայտարարությունները Մինսկի խմբի դիրքորոշումն է, իսկ մենք այդ հարցում ոչ մի պարտավորություն չենք ստանձնել", - ասաց Նովրուզ Մամեդովը: ՀՀ-ի ու Ադրբեջանի նախագահները ղարաբաղյան գոտում աննախադեպ լարումից հետո հանդիպել են Վիեննայում մայիսի 16-ին: Մասնավորապես, նախագահները վերահաստատել են հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնել են ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմների ներդրման աշխատանքները: Նախագահները նաև համաձայնել են ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնմանը: Ի վերջո, նրանք համաձայնել են շարունակել անհետ կորածների վերաբերյալ տվյալների փոխանակությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հովանու ներքո՝ հաշվի առնելով 2014 թվականի հոկտեմբերին Փարիզի գագաթնաժողովի ժամանակ ստանձնած պարտավորությունները: Մամեդովը նշել է, որ Վիեննայում հանդիպմանը Բաքուն իր համաձայնությունն է տվել հրադադարի ռեժիմի ամրապնդմանը ապագա բանակցությունների շարունակման համար, փոխանցում է Trend-ը: Նա նշել է, որ ամենակարևորն այն է, որ պահպանվի հրադադարի ռեժիմը, չլինեն սադրանքներ և հունիսին սկսվեն բանակցությունները: Մամեդովը նաև նշել է, որ հայկական կողմը պետք է ազատի «Ադրբեջանի օկուպացված տարածքները» ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի հիման վրա: Նա հավելել է, որ «ինչքան շուտ դա նրանք անեն, այդքան լավ կլինի նաև նրանց համար»: Հայկական կողմը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ տարածքների հարցում "անցյալին վերադարձ լինել չի կարող": "Երևանը որպես հիմք է դիտարկում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների՝ Վիեննայում ընդունած հայտարարությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի լիազորությունների վերաբերյալ", - Tert.am-ի հետ զրույցում արձագանքելով Մամեդովի հայտարարությանը՝ հայտնել Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը։