17.07.2025
Օբաման կայցելի Հերոսիմա, բայց ներողություն չի խնդրի Ճապոնիայից
23.05.2016
Օբաման կայցելի Հերոսիմա, բայց ներողություն չի խնդրի Ճապոնիայից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ճապոնիա կատարելիք այցի ժամանակ ներողություն չի խնդրի Հերոսիմա եւ Նագասակի քաղաքների 1945 թ.-ի ատոմային ռմբակոծության համար: «Մենք պետք է պայքարենք աշխարհը միջուկային զանքից մաքրելու ուղղությամբ», - այսպես է պատասխանել ԱՄՆ նախագահը NHK հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով հողարդավարի՝ ճապոնացի ժողովրդից նորողություն խնդրելու մտադրության մասին հարցին, հայտնում է РБК-ն: Օբաման նշել է, որ պատերազմների ժամանակ բոլոր կողմերից անմեղ զոհերն անխուսափելի են: «Ուստի այժմ մենք պարտավոր ենք անել հնարավորն աշխարհում խաղաղության ու հակամարտող կողմերի միջև երկխոսության ապահովման համար: Մենք պետք է պայքարենք աշխարհը միջուկային զենքից մաքրելու ուղղությամբ: Սա այն հարցն է, որի շուրջ ես աշխատել եմ նախագահի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր», - ասել է ԱՄՆ նախագահը, ով մայիսի 25-ին կայցելի Ճապոնիա: Շարունակելով պատասխանել իրեն տրված ուղիղ հարցին՝ Օբաման դիվանագիտորեն շրջանցել է այն եւ նշել, որ հատկապես պատերազմների ժամանակ երկրների ղեկավարները ստիպված են կայացնել շատ բարդ որոշումներ, որոնց ուսումնասիրման հարցերով պետք է զբաղվեն պատմաբանները: Միեւնույն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը տեղեկացրել է, որ այցի շրջանակներում մտադիր է մեկնել Հերոսիմա քաղաք, որը ԱՄՆ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ենթարկել էր ատոմային ռմբակոծության: Այսպիսով Բարաք Օբաման կարող է լինել առաջին ԱՄՆ նախագահը, ով կայցելի Հերոսիմա, որտեղ ատոմային ռումբի պայթյունի հետեւանքով զոհվել էին շուրջ 140 հազար քաղաքացիական անձիք: Հատկանշական է, որ Օբամայի նախաձեռնությունը «սվիններով են ընդունել» մի շարք ամերիկայն կազմակերպություններ: ԱՄՆ Ռազմածովային ուժերի պաշտոնաթող ադմիրալ Լլոյդ Վեյսին հայտարարել է, որ նախագահի այցը Հերոսիմա հավասարազոր է ճապոնացի ժողովրդից ներողություն հայցելուն, ինչը վիրավորական է բոլոր վետերանների համար, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մատրեր են մղել Ասիայի ազատագրման համար, հայտնում է USA Today-ը: