5.04.2026
Սերժ Սարգսյանը կարևորել է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը
prev Նախորդ նորություն

Հայաստանի ձեռքբերումները ԵԱՏՄ-ում ավելի շատ են, քան ԵՄ-ի հետ ասոցացված երկրներինը. Մանոյան

Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցելով ավելի շատ բան է ձեռք բերել, քան մյուս պետությունները` ԵՄ-ի հետ: Այս մասին հայտարարել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա գտնում է, որ այն պետությունները, որոնք առանց Եվրասիական տնտեսական միության անդամակցելու Եվրամիության հետ ստորագրեցին ասոցացման համաձայնագիր այնքան էլ չեն շահել:


«Այն փաստը, որ Եվրամիության հետ Հայաստանը շուտով կստորագրի համագործակցության նոր պայմանագիր, որտեղ ինչ-որ չափով կլինեն նաև առևտրային և տնտեսական հարաբերություններ, վկայում է այն մասին, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը իրականում չի խոչընդոտում եվրամիության հետ հարաբերությունների սերտացմանը»,- ասել է նա, հայտնում է Tert.am-ը:


Ըստ նրա` Հայաստանի հետ ասոցացման համաձայնագիրը ունենալու հիմնական չցանկացող կողմը ԵՄ-ն էր: «Եթե ԵՄ-ն մերժողական, նեղացածի կեցվածք չորդեգրեր, ապա բանակցությունները կզարգանային: ԵՄ-ն էլ պատրվակ բերեց, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությունը խոչընդոտ է, որ Հայաստանի հետ ստորագրի պայմանագիրը: Որքան արևմուտքը մերժի, Հայաստանն էլ ավելի կընկնի Ռուսաստանի ազդեցության տակ»,-ասաց նա:


Դիտարկմանը, թե վերջին պահին Հայաստանը հրաժարվեց ասոցացման համաձայնագրից, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Հայաստանը չի հրաժարվել, սեպտեմբերի 3-ի որոշումը չի ասում, որ Հայաստանը չի ուզում ասոցացման համաձայնագիր, այլ ասում է, որ Հայաստանը ցանկանում է միանալ Եվրասիական տնտեսական միությանը, իսկ ԵՄ-ն ասաց, որ անհամատեղելի են: Այսօր ինչպե՞ս է, որ այդ նույն պայմանագրի քաղաքական բաժինը էլի ստորագրվելու է»:


Ինչ վերաբերում է ԵՄ ասոցացման համաձայնագրի տնտեսական բաղադրիչին, Կիրո Մանոյանի խոսքով՝ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամակցելով տնտեսապես ավելի է շահել, քան ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքած պետությունները:


Հարցին, թե Հայաստանի տնտեսության ո՞ր ճյուղերն են զարգացել, նա պատասխանեց. «Մեր արտաքին առևտուրը մեծացել է: ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մեր առևտուրը մեծացել է: Նույնիսկ այս կարճ ժամանակահատվածում մենք ԵԱՏՄ անդամակցելով ավելի շատ բան ենք ձեռք բերել, քան մյուս պետությունները Եվրամիության հետ, բացի վիզային ռեժիմից, սակայն, ի վերջո, դրա վերաբերյալ Հայաստանի հետ բանակցությունները ևս սկսվելու են»:

Անցկացվել են ուսումնամարզական թռիչքներ կուրսանտական անձնակազմի մասնակցությամբ
Հաջորդ նորություն next
 Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար
03.04.2026
Արաղչին՝ Թրամփին․ Քարե դարում Մերձավոր Արևելքում նավթի կամ գազի արտադրություն չկար