25.11.2024
Արտակարգ և ռազմական դրություններ Հայաստանում կհայտարարի կառավարությունը
prev Նախորդ նորություն

ՌԴ զբոսաշրջային այցելությունների քանակով ՀՀ-ն 4-րդն է ԱՊՀ-ից

Ռուսաստան զբոսաշրջային այցելությունների քանակով Հայաստանը 4-րդն է ԱՊՀ-ից: 2017-ի առաջին եռամսյակում Հայաստանից Ռուսաստան 131. 000 զբոսաշրջային ուղևորություն է կատարվել, ինչը 2%-ով ավելի է 2016-ի ցուցանիշից: Այդ են վկայում ՏուրՍտատ գործակալության տվյալները դեպի ՌԴ ներգնա զբոսաշրջության վերաբերյալ:


Տվյալները վերաբերում են 2017-ի հունվարի 1-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածին: Օտար երկրների քաղաքացիների զբոսաշրջային ուղևորությունները Ռուսաստան 2017-ի առաջին 3 ամսում նվազել են 2.5%՝ մինչև 4,4 մլն, մինչդեռ 2016-ի 3 ամսում այդ ցուցանիշը 4,5 մլն էր:


2017-ի առաջին եռամսյակի տվյալներով Ռուսաստան զբոսաշրջային ուղևորությունները կազմել են Ուկրաինայից 1.578.000, Ղազախստանից՝ 657.000, Ֆինլանդիայից՝ 234.000, Լեհաստանից՝ 189.000, Չինաստանից՝ 183.00, Ադրբեջանից՝ 181.000, Հայաստանից՝ 131.00, Մոլդովայից՝ 107.000, Ուզբեկստանից՝ 99.000:


Դեպի ՌԴ զբոսաշրջության աճի տեպերով 2017-ի առաջին 3 ամսում առաջատարը Չինաստանն է՝ 183.000 ուղևորություն, իսկ աճը՝ 32% 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ: