25.11.2024
Գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ
prev Նախորդ նորություն

Արտակարգ և ռազմական դրություններ Հայաստանում կհայտարարի կառավարությունը

ՀՀ կառավարության հունիսի 15-ին նիստում հավանության են արժանացել ռազմական, ինչպես նաեւ արտակարգ դրության իրավական ռեժիմների մասին ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը, որոնցով նախագահի որոշ լիազորություններ կվերապահվեն կառավարությանը:


«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում առանձին հոդվածներ խմբագրելով կամ լրացնելով` հստակեցվել են ՀՀ կառավարության դերը և լիազորությունները` արտակարգ դրության հետ կապված իրավահարաբերություններում


Գործող իրավակարգավորումների համաձայն՝ Հայաստանում արտակարգ կամ ռազմական դրություն հայտարարում է նախագահը: Սակայն, 2015թ. ընդունված նոր Սահմանադրությամբ Հայաստանն անցում է կատարում կառավարման խորհրդարանական ձեւին, որով պայմանավորված՝ նախագահի որոշ գործառույթներ ու լիազորություններ, ինչպես օրինակ՝ արտակարգ կամ ռազմական դրության հայտարարումը, կվերապահվի կառավարությանը:


Օրենսդրական փոփոխություններում առանձին հոդվածներում Նախագահ սուբյեկտը փոխարինվել է կառավարությամբ, ինչպես նաև վերախմբագրվել են արտակարգ դրության ժամանակ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումների հիմքերը:


Օրենքն ուժի մեջ է մտնում 2018թ. ապրիլին՝ նախագահի լիազորությունների դադարեցման օրը: 2005-ի խմբագրմամբ Սահմանադրության համաձայն` արտակարգ դրություն հայտարարում է Նախագահը: