Ինչպես հայտնի է, այսօր մեկնարկում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի պատմական այցը Հայաստան: Նախքան Երևան ժամանելը Ֆրանցիսկոսը գրառում է կատարել Twitter-յան իր միկրոբլոգում` հորդորելով աղոթել իր համար: «Խնդրում եմ` ուղեկցեք ինձ ձեր աղոթքներով Հայաստան կատարելիք պապական այցիս ընթացքում»,- մասնավորապես գրել է նա: Հիշեցնենք, Հռոմի պապը Հայաստան է ժամանում երկօրյա այցով, որի ընթացքում կհանդիպի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, բարձրաստիճան պաշտոնյաների, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին, կայցելի Ծիծեռնակաբերդ, պատարագ կմատուցի Գյումրիում, կայցելի նաև Խոր վիրապ: