Արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ինքնաթիռի զոհված անձնակազմի հայ անդամների անունները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Հարավային Սուդանում վթարի ենթարկված բեռնատար ինքնաթիռի անձնակազմի անդամներ են՝ հրամանատար Գևորգ Թովմասյան երկրորդ օդաչու Սամվել Համբարձումյան բորտ-ինժեներ Սամվել Մկրտչյան ավիատեխնիկ Արմեն Անտոնյան ավիատեխնիկ Սուրեն Պետրոսյան Նախարարությունը նաև տեղեկացնում է, որ 2014 թվականից վթարված AN12 օդանավը հանվել է Հայաստանի գրանցումից և պատկանում է Asia Airways տաջիկական ընկերությանը: