Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է խստորեն պահպանեն հրադադարի համաձայնագիրը՝ հակամատության խաղաղ, համապարփակ կարգավորման համար: Այդ մասին Trend-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: "ԱՄՆ-ի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դիրքորոշումն է: Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով", - ասել է նա: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի միայն հակամարտության համապարփակ կարգավորման դեպքում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Տոները: Նրա խոսքով, ԱՄՆ-ը կոչ է անում հակամարտության մասնակիցներին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Նա հույս է հայտնել, որ բանակցություններին վերադարձը կօգնի գտնել խնդրի կարգավորումը: Տոները նշել է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը: