24.11.2024
ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի համար սարքավորումները նոյեմբերին կմատակարարվելն Հայաստան
prev Նախորդ նորություն

ՌԴ ԱԻՆ-ը Հայաստան է ուղարկում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող Իլ-76 ինքնաթիռը

Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ-ը, հաշվի առնելով ՀՀ կառավարության դիմումը, որոշում է կայացրել Հայաստան ուղարկել հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող Իլ-76 ինքնաթիռը՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԻՆ պաշտոնական կայքից:


Նշվում է, որ մեկ թռիչքի ընթացքում Իլ-76-ն ունակ է հրդեհի օջախների վրա 42 տոննա ջուր լցնել, ինչպես նաև 800 մետր երկարությամբ, 60 մետր լայնությամբ և շուրջ 50 հազար քկմ ընդհանուր տարածքով արգելափակող ուղի ստեղծել: Իլ-76-ը համարվում է աշխարհում հակահրդեհային ամենախոշոր ինքնաթիռներից:


Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է ՌԴ ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովին՝ տրամադրելու հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու համար: «Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին, սակայն հրդեհը մարել մի քանի օր անց չի հաջողվում: Այսօր առավոտյան աշխատանքները վերսկսվել են, դրանց մասնակցում են 69 փրկարար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Ժամը 06:00-ին հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել է ՀՀ ՊՆ ավիացիայի 1 ուղղաթիռ:


Բնապահպաններն ահազանգում են, որ եթե հրդեհը չհաջողվի մարել, ապա ոչնչացման վտանգի առաջ է 35 հազար հեկտար տարածք, իսկ էկոհամակարգը վերականգնելու համար մի քանի տասնամյակ կպահանջվի: