20.04.2025
ՌԴ ԱԻՆ-ը Հայաստան է ուղարկում հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող Իլ-76 ինքնաթիռը
prev Նախորդ նորություն

Դմիտրի Մեդվեդևը կայցելի Հայաստան. այցի ժամկետները քննարկվել են Աստանայում

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն Աստանայում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:

Երկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճում է և երկկողմ տնտեսական ցուցանիշներում առկա են դրական միտումներ: Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ ՌԴ գործադիր մարմնի ղեկավարի՝ Հայաստան նախատեսվող այցի ժամկետները:

Հիշեցնենք, Կարեն Կարապետյանն Աստանայում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Արցախում 19-ամյա զինծառայող է զոհվել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար