2014 թվականին Մարդու իրավունքների դատարանում Հայաստանի դեմ կայացվել է չորս վճիռ, որի դիմաց վճարվել է 166 հազար եվրո: 2015 թվականին կայացվել է ութ վճիռ և վճարվել է 86 հազար եվրո, իսկ արդեն 2016 թվականի կայացվել է կրկին ութ վճիռ և վճարվել 83 հազար եվրո: Այս վիճակագրությունը այսօր Կառավարության նիստում հնչեցրեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչի հետևանք են ընդդեմ Հայաստանի կայացված վճիռները. «Պատճառները, կարծում եմ, պարզ են. դա մեր դատական համակարգում առկա սխալներն են»,- արձագանքեց Հարությունյանը՝ շտապելով ավելացնել, որ, իհարկե, բոլոր երկրներում էլ լինում են սխալներ, բայց Հայաստանում սպառվում են սխալը շտկելու միջոցները և մարդիկ դիմում են ՄԻԵԴ: