24.11.2024
ՀՀ և Արցախի վարչապետները մասնակցել են Քարվաճառի մոտ հիմնվող ջրի գործարանի հիմնարկեքին
prev Նախորդ նորություն

ՌԴ-ում հայկական վարորդականների ճանաչման հարցը դեռ չի լուծվել. վարչապետի խոսնակ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը նախօրեին Facebook-ի իր էջում գրառել էր, թե նամակ է ստացել Մոսկվայաբնակ ՀՀ քաղաքացուց, որում ասված էր, թե իր գործադրած մեծ ջանքերի շնորհիվ «վերջապես ՌԴ ճանաչեց նաև ՀՀ վարորդական իրավունքը»։ Մինչդեռ ՀՀ կառավարությունից Մարուքյանին հակադարձում են՝ ՌԴ-ում հայ վարորդների վարորդական իրավունքների ճանաչման հարցը դեռ չի լուծվել.


«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային և միջազգային վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչմանն առնչվող խնդրի, մասնավորապես ՌԴ-ում հայ վարորդների վարորդական իրավունքների ճանաչման հարցը դեռ չի լուծվել, այն շարունակում է մնալ օրակարգում»,- VERELQ-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը.:


Նրա խոսքով, վարչապետն այդ հարցը բարձրացրել է, այն քննարկվել է ու շարունակում է մնալ օրակարգում:  


Նշենք, որ օգոստոսի 14-ին Աստանայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի  ժամանակ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները ստորագրել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում և հանձնարարական՝ կապված միության անդամ երկրում տրված վարորդական իրավունքի ճանաչման  և անդամ այլ պետությունների տարածքում դրանցով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու թույլտվության հետ: