23.11.2024
Փորձագետներ. Իրաքյան Քրդստանում հանրաքվեն կհանգեցնի քաոսի տարածաշրջանում
prev Նախորդ նորություն

Մենք չունենք այլ ելք, քան անկախության հասնելը. Իրաքյան Քուրդիստանի ղեկավար

Իրաքյան Քուրդիստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել է, որ իրաքցի քրդերն այլ ելք չունեն, քան անկախության հասնելը, և կոչ է արել աշխարհի բոլոր քրդերին աջակցել դրան, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքալեզու ծառայությունը:


Ըստ Բարզանիի՝ անկախության հարցով հանրաքվեն ունակ է կանխել տարածաշրջանին պատուհասող նոր արհավիրքն ու նպաստել քուրդ ժողովրդի ուժերի միավորմանը:


«Ես ցանկանում եմ, որ դուք աջակցեք դրան, քանի որ մենք այլ ելք չունենք, քան անկախության հասնելը», - ասել է նա:


Նշենք, որ իրաքցի քրդերը հանրաքվեի կգնան այս տարվա սեպտեմբերի 25-ին: Դրանից հետո նախատեսվում է խորհրդարանական ընտրություններ կազմակերպել նոյեմբերի 6-ին:


Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Բարզանիին ուղղված հաղորդագրության մեջ պահանջել է հետաձգել հանրաքվեն՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու ահաբեկչության դեմ պայքարի կարևոր նշանակությունը: Դրան ի պատասխան Բարզանիի գրասենյակից հայտարարել են, որ հանրաքվեի օրը կմնա անփոփոխ: