23.11.2024
Մենք չունենք այլ ելք, քան անկախության հասնելը. Իրաքյան Քուրդիստանի ղեկավար
prev Նախորդ նորություն

Իրանը զինում է Ասադին ու Հզբոլահին նորագույն հրթիռներով

Իսրայելական 2–րդ հեռուստաալիքը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիս–արևմուտքում իրանցիները գործարան են կառուցում փոքր հեռահարության բալիսթիկ հրթիռներ արտադրելու համար։ Որպես ապացույց նրանք ներկայացնում են արբանյակային լուսանկարներ։

Գործարանը կառուցվում է ծովափնյա Բանիաս քաղաքի մերձակայքում։ Այն գտնվում է մի քանի կմ հեռավորության վրա Տարտուսից`ռուսական ռազմա–ծովային բազային, ինչպես նաև Հմեյմիից, որտեղ տեղակայված են ռուսական ռազմա–օդային ուժերը, որոնց անվտանգությունը ապահովում են С-300 և С-400 ՀՕՊ համակարգերը։ Այդ գործարանն ընկնում է ռուսական ՀՕՊ ուժերի անվտանգության տարածք և հասանելի չեն իսրայելական օդային հարվածներին։

Փորձագետների կարծիքով, այդ գործարանում կառուցվում են Fateh 110 տիպի հրթիռներ, որոնց հեռահարությունը կազմում է մոտ 300 կմ։ Այդ հրթիռները կարող են տրամադրվել ինչպես Բաշար Ասադի բանակին, այնպես էլ Հզբոլահ շարժմանը, որն Իրանի ու Սիրիայի դաշնակիցն է։

Թեհրանն ու Դամասկոսը դեռևս չեն մեկնաբանում այդ տեղեկատվությունը։