20.04.2025
Դավիթ Տոնոյանը ՌԴ ԱԻՆ-ից հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնող ինքնաթիռ է խնդրել
prev Նախորդ նորություն

Սևանա լճում ռուս պայմանագրային զինծառայող է ջրահեղձ եղել

Սևանա լճում ռուս պայմանագրային զինծառայող է ջրահեղձ եղել: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեից:


Համաձայն հաղորդագրության, 2017 թվականի օգոստոսի 13-ին «Սևան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1997թ. ծնված երիտասարդի դի։ Քննությամբ պարզվել է, որ տուժողը Հայաստանի Հանրապետությունում տեղակայված ռուսական N զորամասի պայմանագրային զինծառայող է, ազգությամբ ռուս, ով 3 զինակից ընկերների հետ դեպքի օրը գտնվել է Գեղարքունիքի մարզում։


Նախնական տվյալներով՝ երիտասարդը ջրահեղձ է եղել օգոստոսի 13-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում՝ Սևանա լճում լողալու ժամանակ։


Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, պարզվում են հանգամանքները։

ԱԳՆ խոսնակը՝ իսրայելական ընկերության կողմից հայկական դիրքերի վրա զենքի փորձարկման մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար