Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ սաուդյան ռեժիմը շուտով անկում է ապրելու այն քաղաքականության պատճառով, որն իրականացնում են նրա առաջնորդները, փոխանցում է Fars News–ը։«Մահմեդականների դեմ անօրինական գործողություններ իրականացնողները դատապարտված են ապագայում ձախողման»,– նշել է նա։Նա նշել է, որ սաուդյան ռեժիմի անկման ժամանակը կախված է մահմեդականների գործողություններից։«Եթե մահմեդական աշխարհը ճիշտ գործի, ապա այդ անկումը կարագանա»,– հավելել է Ալի Խամենեին։