8.07.2025
ԱՄՆ-ն սկսել է զենք մատակարարել սիրիացի քրդերին
31.05.2017
ԱՄՆ-ն սկսել է զենք մատակարարել սիրիացի քրդերին

ԱՄՆ-ն սկսել է զենք մատակարարել սիրիացի քրդերին, որոնք պայքարում են «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ:Ըստ Պենտագոնի ներկայացուցիչների, խոսքը հրաձգային զենքի մասին է, մասնավորապես, ԱԿ-47 ինքնաձիգերի, փոքր տրամաչափի գնդացիրների, ինչպես նաև ավտոմեքենաների, հայտնում է Deutsche Welle-ն։Մայիսի 10-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարեց, որ ԱՄՆ-ն զենք կմատակարարի քրդերին, քանի որ քրդերը միակ ուժն են, որն առաջիկայում հաջողությամբ կպաշարի Ռաքքան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում գործող քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: ԱՄՆ ՊՆ-ն լիազորություններ է ստացել զինելու Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատներին ամեն անհրաժեշտ սպառազինությամբ՝ երաշխավորելու համար ԻՊ հանդեպ հաղթանակը Ռաքքայում:Վաշինգտոնն ընդունել է սիրիացի քրդերին զինելու որոշումը՝ անտեսելով Անկարայի բողոքները, որը համարում է քուրդ աշխարհազորայիններին Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցները: