Երևանը հայտնվել է ռուսաստանցիների համար ամենամատչելի զբոսաշրջային ուղղությունների ցանկի երկրորդ հորիզոնականում: Այս մասին հայտնում են BSI Group-ի փորձագետները: Լենտա.ռու-ն հիշեցնում է, որ սույն թվականի փետրվարի 23-ից ՌԴ քաղաքացիներին ընձեռվեց հնարավորություն Հայաստան այցելել ներքին անձնագրերով: Մարտին և ապրիլին ներքին անձնագրերով Հայաստան է այցելել ավելի քան 7 հազար ռուսաստանցի: Նշվում է, որ զբոսաշրջային այցելությունը Երևան կեցության և այլ ծառայություններով ամռանը կարժենա 22,8 հազար ռուբլուց սկսած: Առաջին հորիզոնականում Մինսկն է, ուր այցելությունը մեկ զբոսաշրջիկին կարժենա 18.5 հազար ռուբլուց սկսած: Առաջին եռյակը եզրափակում է Պրահան, իսկ ահա չորրորդ հորիզոնականում է հայտնվել Թբիլիսին: