25.11.2024
Փորձագետ. ԱՄՆ–ն ՌԴ–ի հետ գտվում է պատերազմական վիճակում
prev Նախորդ նորություն

Գագաուզիան հույսը դրել է Էրդողանի վրա

Ռումինիայի հետ Մոլդովայի միավորման քարոզչությունը կարող է ավարտվել երկրի հարավում կոնֆլիկտով, որտեղ գտնվում է Գագաուզիայի ինքնավարությունը։ Ավագների և իշխանության ներկայացուցիչների խորհուրդը հայտարարել է, որ գագաուզները Ռումինիային չեն միանա։

Գագաուզիայի հանրապետության Գերագույն խորհրդի նախկին նախագահ Միխայիլ Կինդեգելյանը «Նեզավիսիմայա գազետայի» հետ զրույցում ասել է, որ մայիսին այցով Գագաուզիա կժամանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Գագաուզները պատրաստվում են օգնության խնդրանքով դիմել նրան։ Նրանք վստահ են, որ Թուրքիան իրենց չի լքի։

Այսօր հնարավոր միավորման հարցը պետք է քննարկի Մոլդովայի Անվտանգության գերագուն խորոհւրդը։
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնն այսօր Անվտանգության գերագույն խորհրդի նիստ է գումարում՝ քննարկելու Ռումինիայի հետ միավորմանը կողմ հանդես եկող կուսակցությունների և կազմակերպությունների գործունեության կանխման հարցը և մահաբեր զենք գնելու ՊՆ մտադրությունը։