23.04.2025
Գագաուզիան հույսը դրել է Էրդողանի վրա
prev Նախորդ նորություն

Բեռլինում հարձակվել են Թուրքիայի դեսպանատան վրա

Փետրվարի 27-ին դիմակավորված անհայտ անձինք հարձակվել են Բեռլինում գտնվող Թուրքիայի դեսպանատան շենքի վրա։

Անվտանգության մարմիններին շեղելու նպատակով հարձակումն իրականացնողները դեսպանատան դիմաց նետել են ծխաբեր նռնակներ, իսկ հետո դեսպանատան ուղղությամբ նետել կարմիր, կանաչ և դեղին գույնի ներկեր:

Վերոնշյալ գույները խորհրդանշում են «Քրդստանի» դրոշը։ Այդ իսկ պատճառով թուրքական աղբյուրը ենթադրում է, որ հարձակումը իրականացրել են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ) համախոհները։ Կուսակցությունը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն։

Դեսպանատան վրա գրոհողները դիմել են փախուստի։ Զոհեր և վիրավորներ չկան։

Նալբանդյանը ՄԱԿ-ում խոստացել է ամրապնդել Հայաստանում ժողովրդավարությունը. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kavkazru.press
23.04.2025
Գործադիրը հատկացրել է լրացուցիչ 209 մլն դրամ անհուսալի վարկեր ունեցող քաղաքացիներին համար