25.11.2024
Բեռլինում հարձակվել են Թուրքիայի դեսպանատան վրա
prev Նախորդ նորություն

Նալբանդյանը ՄԱԿ-ում խոստացել է ամրապնդել Հայաստանում ժողովրդավարությունը. ԱԳՆ

Աշխատանքային այցով Ժնևում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեիդ Ռաադ ալ-Հուսեյնին:


Գերագույն հանձնակատար ալ-Հուսեյնը բարձր է գնահատել Հայաստանի հետևողական ջանքերը՝ միտված մարդու իրավունքների պաշտպանությանը և ողջունեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ Հայաստանի նախաձեռնողական քայլերը:


Նախարար Նալբանդյանը հանձնակատար ալ-Հուսեյնին ներկայացրել է Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակի կապակցությամբ Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանին Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման նոր բանաձևը։


Հանդիպման օրակարգում էր Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման գործընթացը և դրանից բխող կառավարման խորհրդարանական համակարգին անցումը:


Նախարար Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը առավել ամրապնդելու ժողովրդավարական հաստատությունները, օրենքի գերակայությունը, դատական համակարգը, արդյունավետ կառավարումը, շարունակել բարեփոխումների գործընթացը՝ հենվելով գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի աջակցության վրա։


Հանդիպմանը անդրադարձ արվեց Մերձավոր Արևելքում իրավիճակին և դրա հետևանքով առաջացած փախստականների հոսքերին։ Այս առումով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարը դրական համարեց փաստականներին ընդունելու և ինտեգրման ծրագրեր իրականացնելու Հայաստանի փորձը։