ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ փետրվարի 17-ին, աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ՀՀ նախագահը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին: Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես կգա ելույթով: