ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը չորեքշաբթի օրենսդիրների առաջ ելույթ ունենալիս հայտարարել է, որ մոտ ապագայում կհրապարակվեն հարուստ ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցները: «Մենք ակտիվ աշխատում ենք այդ պատժամիջոցների վրա: Դրանք կհրապարակվեն մոտ ապագայում»,- ասել է Մնուչինը Սենատի ֆինանսական հարցերով հանձնաժողովին՝ բյուջեի վերաբերյալ լսումների ժամանակ: Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել է պատժամիջոցների մասին օրենքի շրջանակում «կրեմլյան ցանկ», որում ընդգրկվել են 96 խոշոր գործարարներ, 114 պաշտոնյաներ և պետական ընկերությունների ղեկավարներ: