Ղարաբաղյան հակամարտության կողմերից յուրաքանչյուրը մեծ քանակությամբ զենքեր է կուտակել, իսկ միջազգային միջնորնդերը ոչինչ չեն կարողանում ձեռնարկել։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Թարլան Էյվազովը։ Ըստ նրա, հայկական կողմը հետ չի կանգնում իր ամբիցիաներից։«Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է հանգեցնել լայնածավալ ռազմական գործողությունների`եթե պատից կախված է հրացանը, ապա այն անպայման կրակելու է։ Այս առումով ԱՄՆ–ի հետախուզության պետ Դենիել Քոութսը իրավացի է»,– նշել է նա։Հիշեցնենք, ԱՄՆ–ի հետախուզության պետը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է պատերազմի հանգեցնել ՀՀ–ի ու Ադրբեջանի միջև։