26.06.2026
Թուրքիայի ՊՆ․ Մենք միշտ միասնական կլինենք Ադրբեջանի հետ
prev Նախորդ նորություն

ՍԴ-ն մերժել է 7 կուսակցությունների հայցով նիստն ամբողջ կազմով անցկացնելու միջնորդությունը

ՀՀ ՍԴ-ն մերժել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 7 կուսակցությունների հայցով ՍԴ նիստն ամբողջ կազմով անցկացնելու միջնորդությունը։


Ավելի վաղ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանը միջնորդել էր ՍԴ նիստն անցկացնել ամբողջ կազմով՝ հաշվի առնելով համապատասխան սահմանադրական պահանջը։ Փաստաբանը հիշեցրել է, որ նիստի անցկացումը կրճատված կազմով՝ առանց դատավորներ Վլադիմիր Վարդանյանի և Արտակ Զեյնալյանի (հաշվի առնելով նրանց նախկին կուսակցական պատկանելությունը), ապագայում կարող է լեգիտիմության հետ կապված խնդիրների պատճառ դառնալ։


Այսօր էլ ՍԴ նիստում կրկին հնչեցվել է դատավոր Սեդա Սաֆարյանի, ինչպես նաև բարձրացվել է դատավոր Դավիթ Խաչատուրյանի մասնակցության հարցը։ Սակայն, ՍԴ դատավորների շրջանում առարկությունների բացակայության պատճառով, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հարցը համարել է սպառված․ նրանք կմասնակցեն։


Ավելի վաղ ընտրական վեճի քննությանը ՍԴ-ում դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցությունը բացառելու պահանջով դիմել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։ Այս քաղաքական ուժը կարծում է, որ Սաֆարյանը «կողմնակալ է, բացասական վերաբերմունք ունի Քոչարյանի նկատմամբ և 2021 թվականի ընտրություններին մասնակցել է Արման Բաբաջանյանի հետ՝ նույն ցուցակով»։ Բաբաջանյանի «Հանուն Հանրապետության» կուսակցությունը ներկայիս ընտրությունների արդյունքները վիճարկող 7 ուժերից մեկն է։


Ամփոփելով քննարկումները՝ Արման Դիլանյանը նշել է, որ Վարդանյանի և Զեյնալյանի չմասնակցելու մասին որոշում կայացնելիս ընտրությունը կանգնած էր կրճատված կազմի և լեգիտիմության միջև։ Միաժամանակ, նա հիշեցրել է, որ նման գործերով դատարանը կարող է որոշումներ կայացնել մինչև 5 դատավորից բաղկացած կազմով։


 


 

Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Անկախության օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը
Հաջորդ նորություն next
 Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
26.06.2026
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին