Ոստիկանությունը Էրեբունիում ցուցարարների նկատմամբ հատուկ միջոցներ է կիրառում: Ոստիկանները հարձակվեցին Նիկոլ Փաշինյանի վրա և բառիս բուն իմաստով խլելով դիմադրություն ցուցաբերող ցուցարարներից փախցրեցին նրան: Երբ ցուցարարները հասան այդ տարածք, խաչմերուկն արդեն փակ էր մեծաթիվ ոստիկաններով, հնչում էին ձայնային նռնակների պայթյուններ: Կան բերման ենթարկվածներ: 11.54Ոստիկանական զորքը արագ քայլերով, ցուցարարներին նկատմամբ բիրտ ուժ կիրառելով առաջ է շարժվում: Շատ ցուցարարներ բերման են ենթարկվում:Առավոտյան ժամը տասին Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան տապալված բանակցություններից հետո ոստիկանությունը ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ: 11.52Դիմակավորված ոստիկանները տարան նաև Սասուն Միքայելյանին: Նա ևս ԱԺ պատգամավոր է ունի անձեռնմխելիություն: 11.48ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, որին ոստիկանները բերման չենթարկեցին, կոչ արեց ցուցարարներին չհեռանալ ու հանուն ազատության շարունակել պայքարը: Նա կոչ արեց չվախենալ: Ոստիկանները շարունակում են ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ: «Ինքը մարտի մեկի նախագահ ա, ուզում ա մարտի 1 կրկնվի»,- հայտարարեց պատգամավորը:Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանն ունի ԱԺ պատգամավորի անձեռնմխելիություն: