Մի խորացեք գաղտնալսումների բովանդակության մեջ. Արտակ Զեյնալյանի հորդորը
Ես չեմ ուզում քննարկման առարկա դարձնել ձայնագրությունները: Դրանք կատարվել են կոնկրետ նպատակով, և դրանց հրապարակումը դոզավորված իրականացվում է կոնկրետ նապատակով՝ դա հետապնդում է, շանտաժ, շորթում և ահաբեկչություն է: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Եթե մենք տուրք տանք գայթակղությանը և քննարկման առարկա դարձնենք դրանց բովանդակությունը, ապա կդառնանք գաղտնիության իրավունքի նկատմամբ ոտնձգություն կատարած անձանց գործիք», - ասաց Զեյնալյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի միջև հեռախոսային զրույցըների ձայնագրությունների հրապարակումը:
Զեյնալյանը խորհուրդ տվեց շատ չխորանալ դրանց բովանդակության մեջ, առավել ևս, որ դրանց պատվիրատուն ու ձայնագրություններն իրականացնողը դեռ չի բացահայտվել ու չի պատժվել: