Ժամը 13-ի դրությամբ, ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկել 49 անձանց։ Այս մասին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նշենք, որ չնայած այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը և անհնազանֆության գործողություններն առաջնորդող գրեթե բոլոր համակիրները բերման են ենթարկվել կամ, ինչպես ասում է ոստիկանությունը, «հարկադրաբար հեռացվել» բողոքի ակցիաներից, ցույցերը չեն դադարում, բազմահազարանոց երթը շարունակում է շարժվել Երևանի փողոցներով: