19.04.2025
Ի պատասխան մերկապարանոց պնդումների. Էդմոն Մարուքյանին պատասխանեց ԲՀԿ խոսնակը
prev Նախորդ նորություն

Զինծառայողը հրազենային վիրավորումը ստացել է համածառայակցի կողմից. ՔԿ

Երկրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում պարզելու՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հակոբի Վահանյանի աջ աչքի շրջանում վնասվածք ստանալու դեպքի բոլոր հանգամանքները: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։


Զինծառայողը վնասվածքը ստացել է 2018թ. դեկտեմբերի 16-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում, համածառայակցի կողմից ազդանշանային ատրճանակի ձգանը սեղմելու հետեւանքով։ Նախնական տվյալներով՝ զինծառայողը տեղյակ չի եղել, որ ատրճանակի մեջ կա ազդանշանային հրթիռ, որի հետեւանքով արձակված հրթիռը վնասել է համածառայող ընկերոջ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ռաֆիկ Հակոբի Վահանյանի աջ աչքը:


Ռ.Վահանյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:


Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, նշանակել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն։


 

Փոխնախարարի նկատմամբ քրգործ է հարուցվել` «Հարավկովկասյան երկաթուղու» չարաշահումների մասով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար