«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հանդես է եկել ԲՀԿ-ի ու նրա նախագահ Գագիկ Ծառուկյանի սուր քննադատությամբ`մեղադրելով նրանց հին իշխանական համակարգի մաս կազմելու ու ԼՀԿ-ի դեմ «այլանդակ հակաքարոզչություն» իրականացնելու համար, որի նպատակով մեծ գումարներ են ծախսվում ու ֆեյքեր աշխատում:
ԼՀԿ-ն, որը ԱԺ ընտրություններին ստացավ բավականին մեծ թվով ձայներ ու զբաղեցրեց երրորդ տեղն ընտրություններում`ԲՀԿ-ին սուր քննադատելով սկսում է ԱԺ-ում ընդդիմության վերածման գործընթացը:
«Ընդդիմություն» օպերացիան ԼՀԿ-ն սկսում է ԲՀԿ-ի սուր քննադատությամբ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջին տեղում գտնվող Նիկոլ Փաշինյանի ուժին քննադատելն այսօրվա Հայաստանում կնշանակի դեմ գնալ հասարակության մեծամասնությանն ու ժողովրդի կարծիքին`դա քաղաքական ինքնասպանություն կլիներ ԼՀԿ-ի համար:
ԲՀԿ-ին քննադատելն ավելի հեշտ է`քննադատության առումով այդ կուսակցությունն ու նրա ղեկավարը հեշտ թիրախ են`Ծառուկյանը հասարակական ընկալման մեջ օլիգարխ է, ով ակտիվ համագործակցել է թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի հետ:
ԼՀԿ-ն համարվում է Նիկոլ Փաշինյանի համակիրներն ու գաղափակիրներն`այդ թվում Արևմուտքի հետ ավելի սերտ կապերի հաստատման ու ԵԱՏՄ-ին քննադատելու առումով: Չնայած այսօր Փաշինյանը կողմ է հանդես գալիս ՌԴ-ի հետ բոլոր ինտեգրացիոն գործընթացներին`այդ թվում ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին:
ԼՀԿ-ն հեղափոխության օրերին նույնպես սատարում էր Փաշինյանին, իսկ ԱԺ ընտրություններին առանձին գնալը տեխնոլոգիա էր`ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից ձայներ փախցնելու առումով: Այն ուժերը, որոնք չէին ցանկանա ձայն տալ ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին ու Փաշինյանի ուժին իրենց ձայնը կտային ԼՀԿ-ին, որտեղ ընդգրկված են երիտասարդ կադրեր, որոնք հասարակության շրջանում չեն ընկալվում, որպես կոռուպցիոներներ կամ նախկին իշխանությունների մաս: Հակառակը`հասարակությունը նրանց ընկալում էր, որպես Փաշինյանի թիմ:
Կարելի է ասել, որ ԱԺ-ում ընդդիմության դերը ստանձնելու պայքարը սկսված է`ԲՀԿ-ն նույնպես կտրուկ է արձագանքել Էդմոն Մարուքյանի հայտարարություններին ու այս պայքարը հավանաբար տեղափոխվելու է ԱԺ-ի պատերից ներս:
ԼՀԿ-ի կողմից ԲՀԿ-ին քննադատելը ձեռնտու է նաև Փաշինյանին, ով այդ կերպ «սահմանների» մեջ կպահի ու ԼՀԿ-ի ձեռքով կզսպի ու քննադատության կենթարկի ԲՀԿ-ին:
ԲՀԿ-ի ռեյտինգը գցելու ու Ծառուկյանի բարձր վարկանիշը մաշեցնելու ֆունկցիան իրականացնելու է հավանաբար հենց ԼՀԿ-ն, ով հավակնում է դառնալ թիվ մեկ ընդդիմադիրն ԱԺ-ում:
Չմոռանանք, որ այսօրվա ԱԺ-ում գրեթե չկա ռուսամետ կուսակցություն`միայն ԲՀԿ-ն է ընկալվում այդպիսին ու ԲՀԿ-ին քննադատելը կարող է ընկալվել նաև, որպես ռուսամետ քաղաքական ուժին թիրախավորելու ու սահմանների մեջ դնելու ռազմավարության մի մաս: