Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է Կրեմլը: «Ակնկալում եմ, որ կառավարության ղեկավարի պաշտոնում Ձեր գործունեությունը միտված կլինի մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդմանը, ԱՊՀ, Եվրասիական տնտեսական միության և ՀԱՊԿ-ի շրջանակներում գործընկերային համագործակցության խորացմանը», – ասված է Վլադիմիր Պուտինի հեռագրում: