Առանց ադրբեջանական տարածքների ազատագրման հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսք լինել չի կարող։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը։Աշխատակազմում նշել են, որ Թուրքիան հանդես է գալիս ղարաբաղյան հակամարտության կարգավորման օգտին` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։«Թուրքիայի դիրքորոշումը միանշանակ է`ՀՀ–ն պետք է ազատագրի ադրբեջանական հողերը»,– նշել են աշխատակազմում։