Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը լրագրողներին այսօր հայտնեց, որ հրաժեշտ է տալու իր պաշտոնին: «Նոր կառավարությանը մաղթում եմ լավագույնը եւ որ սփյուռքահայության հետ կապերն ավելի ուժեղացնեն»,- ասաց Հակոբյանը: Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին հայտնեց, որ կառավարության կառուցվածքում փոփոխություններ չեն նախատեսվում: Իսկ քանզի Սփյուռքի հետ հարաբերությունները շատ կարևոր են, ապաև նախարարությունը չի լուծարվի. «Ամեն ինչ անելու ենք, որ նախարարությունը ոչ միայն Սփյուռքի պահպանության շրջանակում լինի, այլև հայրենադարձության կազմակերպման և դրան աջակցող հիմնական օղակը դառնա», - շեշտեց Փաշինյանը: