30.06.2026
Մարդու իրավունքների պաշտպանը համակարգային խախտումներ է բացահայտել փախստականների կացարանում
prev Նախորդ նորություն

Ջերմուկի առողջարանում 14-ամյա աղջիկ է մահացել

Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկները կանչով մեկնել են Ջերմուկ քաղաքում գործող «Օլիմպիա» առողջարան, որտեղ հայտնաբերել են երեխայի մարմին։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 14-ամյա Ս․ Կ․-ն է, ով նույն օրը «Օլիմպիա» առողջարանի համարներից մեկի սենյակի մուտքի մոտ ինքնազգացողությունը կտրուկ վատանալու հետևանքով հարազատների ներկայությամբ հանկարծամահ է եղել։


Դեպքի փաստով ոստիկանության Ջերմուկի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։


 

Հակակոռուպցիոն կոմիտե. ձերբակալություններ՝ ընտրակաշառքի գործով
Հաջորդ նորություն next
 Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան անանուն հայտնել թաղման վայրերի մասին
30.06.2026
Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան անանուն հայտնել թաղման վայրերի մասին