7.07.2026
Վալերի Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից. պաշտոնական
08.10.2019
Վալերի Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից. պաշտոնական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վալերի Օսիպյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: Որոշումը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Վալերի Օսիպյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: Հիշեցնենք, որ Վալերի Օսիպյանը ՀՀ ոստիկանության պետ նշանակվեց 2018 թվականի մայիսի 10-ին, այս տարվա սեպտեմբերի 18-ին վարչապետի որոշմամբ, սեփական դիմումի համաձայն, ազատվեց ՀՀ ոստիկանապետի պաշտոնից: Նույն օրը, վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Վալերի Օսիպյանը նշանակվել էր ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Սակայն անմիջապես հայտնի դարձավ, որ Օսիպյանն իր հաշվին գնացել է արձակուրդ սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ: